Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ          Oգոստոսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 օգոս 2025 00:48

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՈւշադրություն
Oգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
 
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ։ Օգոստոսի 29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        40.1°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              10.5°C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       24.7°C

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր