Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի          Միխեիլ Կավելաշվիլին Դոնալդ Թրամփին կոչ է արել ուշադրություն դարձնել Վրաստանին, նշելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև շփումները       Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը    

01 սեպ 2025 11:58

Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը

Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողըԱյսօր, երբ նշվում է գիտելիքի և դպրության օրը, մենք ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը։ Այս մասին հայտնել է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը:

«Մոնումենտալ արվեստի գործերի կործանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում ահռելի մասշտաբների է հասել, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս փաստերը վկայում են Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության մասին՝ վերացնելու հայ ժողովրդի մշակութային հետքը։

Այս հանցագործությունների հանդեպ լռությունն ու անգործությունը անընդունելի են։ ՀՀ կառավարությունը պարտավոր է բարձրագույն մակարդակով բարձրացնել այս հարցը և իրական պաշտպանական քայլեր ձեռնարկել։ Միջազգային հանրությունը ևս կրում է ուղիղ պատասխանատվություն՝ որպես համընդհանուր արժեք հանդիսացող մշակութային ժառանգության պահապան համար։ Դրանք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության մշակութային հիշողության անբաժանելի մասն են։

Մեր մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է դառնա համազգային և միջազգային օրակարգ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր