Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում
«Դժվար է ելույթ ունենալ մի վայրում, որտեղ հուղարկավորված են անձիք, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել, հերոսացել են հանուն նրա, որ մենք ունենանք Հայաստանի Հանրապետություն, ունենանք Արցախի Հանրապետություն, որպեսզի մենք կարողանանք այս օրը նշել որպես Արցախի Հանրապետության հռչակման օր։ Ցավոք սրտի մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ»,-այս մասին Եռաբլուրում հայտարարեց Արցախի Հանարապետության 5-րդ նախագահ Սամվել ՇահրամանյանըՀիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությունը։
Շահրամանյանը նկատեց, որ հայտնվել էինք մի դաժան իրականության մեջ, որտեղ Արցախը համարվում էր «թոկ» ՀՀ-ի վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը։
«Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց ցավոք սրտի այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում»,-ասաց նա։
