Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է          Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ       Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել    

02 սեպ 2025 16:09

Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման

Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպմանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ շփումներից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները պատրաստ չեն հանդիպման։

Նա այս հայտարարությունն արել է Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալուց հետո, գրել են ԶԼՄ-ները։

«Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման»։

Էրդողանը և Պուտինը Չինաստանում քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր միջոցները։

«Սկզբից Թուրքիան միշտ հավատացել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է դադարեցվել բանակցությունների միջոցով», - նշել է Թուրքիայի ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր