Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

03 սեպ 2025 21:04

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներՍեպտեմբերի 3-ին, ժամը 15։36-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 19։03-ին: Այրվել է ավտոմեքենան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր