Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին          Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ       Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը    

03 սեպ 2025 22:16

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու. Մեհդի Սոբհանի

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու. Մեհդի ՍոբհանիՀայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՛չ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում, ո՛չ էլ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրում «միջանցքի» մասին չի խոսվում։ Խոսքը միայն տրանսպորտային ուղիների բացման մասին է, մինչդեռ հայկական կողմը պահպանում է դրանց նկատմամբ լիակատար վերահսկողությունը՝ ներառյալ անձնագրային, մաքսային և անվտանգության հարցերը»։

Դդեսպանը նաև հերքել է «99 տարով ԱՄն-ի վարձակալության» մասին լուրերը՝ հայտարարելով, որ նախագիծն իրականացվում է բացառապես Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում: Նա նշել է, որ հինգ սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, դատական իրավասության նկատմամբ հարգանք, փոխադարձություն ու սահմանների անփոփոխություն, ամբողջությամբ հաշվի են առնվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր