Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է          Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ       Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել    

05 սեպ 2025 12:52

ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիություն

ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիությունՍեպտեմբերի 2-ի դրությամբ շուրջ 16 000 Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ 

Ղազարյանը նշեց, որ 11 259 անձ ՀՀ նախագահի հրամանագրով արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն և 5000-ից ավելի անչափահաս, ովքեր ծնողների անձնագրերի փոփոխությամբ պայմանավորված ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն։ 

«Սա նշանակում է, որ ԼՂ մեր հայրենակիցներից 16 000 –ից ավելին արդեն ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր