Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ

«Ըստ էության, մենք փորձում ենք, այսպես ասած, ճնշում գործադրել և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների վրա՝ փորձելով նրանց համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գալ», - ասել է նա։
Վենսի դիտարկմամբ Ուկրաինայի շուրջ բանակցությունները կոնկրետացել են երկու հիմնական հարցի շուրջ:
«Կարծում եմ՝ մենք այժմ այն կետում ենք, երբ առնվազն սահմանափակվել ենք մի քանի հիմնական հարցի շուրջ։ Հարցերից մեկը տարածքայինն է։ Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, որը դեռևս ռազմական ճանապարհով չեն գրավել։ Մյուս կողմից, ուկրաինացիները ցանկանում են անվտանգության երաշխիքներ՝ թե՛ եվրոպացիներից, թե՛ որևէ մեկից, քանի որ նրանք ցանկանում են վստահ լինել, որ եթե նրանք գործարք կնքեն, ռուսները մի քանի ամիս կամ տարի անց չեն վերադառնա՝ ավելին պահանջելով»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը: