Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին          Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ       Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը    

11 սեպ 2025 11:03

Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները

Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորաններըՄոսկվայի «Авиапарк» առևտրի կենտրոնում փակվել են Էմին Աղալարովի  Forte Bello, Zafferano և «Էդոկո» ռեստորանները՝  AgalarovRest ընկերության կողմից անկախ նախագծերի վրա կենտրոնանալու ծրագրերի պատճառով, ТАСС-ին հայտնել են  Agalarov Development ընկերության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ թելեգրամյան ալիքները հայտնել էին «Авиапарк» առևտրի կենտրոնում երեք ռեստորանների փակման մասին։

AgalarovRest-ի ներկայիս ռազմավարության շրջանակում ընկերությունն առևտրի կենտրոններում տեղակայված օբյեկտներից իր ուշադրությունը տեղափոխում է անկախ նախագծերի վրա»,- ТАСС-ին հայտնել են Agalarov Development-ից։

Ըստ NF Group-ի մանրածախ անշարժ գույքի բաժնի տարածաշրջանային տնօրեն Եվգենյա Խակբերդիևայի՝ Էմին Աղալարովի ռեստորանները փակվել են ոչ միայն «Авиапарк»-ում, այլև այլ վայրերում։

«Հիմնական պատճառն այն է, որ հաստատությունները դարձել են նվազ արդյունավետ։ Դրանք աշխատել են միջին և բարձր հատվածներում, որտեղ լսարանը սպասում է կոնցեպտների, ծառայության և առաջարկի անընդհատ թարմացումների։ Վերջին տարիներին դա տեղի չի ունեցել, ուստի նախագծերը բնականաբար ավարտվեցին, չնայած դրանք ավելի երկար տևեցին, քան շատ մրցակիցներ»,- նշել է Խակբերդիևան ТАСС-ի հետ զրույցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր