Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

11 սեպ 2025 23:30

Կարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունը

Կարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունըԱրամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունել է «Մանուկների աստվածաշունչը միասին կարդանք և պատմենք» գրքի հրատարակությունը․

«Չորեքշաբթի, 10 Սեպտեմբեր 2025-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Քուէյթի եւ Ծոցի երկիրներու Սուրբ Գրոց Ընկերակցութեան ներկայացուցիչ դոկտ. Հրայր Ճէպէճեան: Ան Նորին Սրբութեան ներկայացուց վերջերս հրապարակուած «Մանուկներու Աստուածաշունչը Միասին Կարդանք Եւ Պատմենք» գիրքը:

Վեհափառ Հայրապետը ջերմօրէն ողջունելով յիշեալ հրատարակութիւնը՝ իր գնահատանքը յայտնեց Սուրբ Գրոց Ընկերակցութեան՝ Սուրբ Գիրքի տարածման մէջ իր բերած կարեւոր ներդրումին, ինչպէս նաեւ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ շարունակուող գործակցութեան համար:

Յայտնենք, որ յիշեալ հրատարակութիւնը Միջին Արեւելքի հայ վարժարաններուն ու կիրակնօրեայ դպրոցներու աշակերտներուն տրամադրութեան տակ պիտի դրուի ազգային առաջնորդարաններուն ճամբով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր