Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, սյունն ընկել է երթևեկելի հատված, տուժած կա

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արգավանդ գյուղի Երևանյան խճուղում «Hongqi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը․ սյունն ընկել է երթևեկելի հատված՝ փակելով այն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն։