«Լավություններ» ընտրողներին հենց... ընտրողների հաշվին. «Փաստ»          Վաղարշապատում ՔՊ-ի վիճակը չափազանց ծանր է. «Փաստ»       «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի Շտապօգնության պարկ զինված անձինք են մտել    

13 սեպ 2025 01:42

«Լավություններ» ընտրողներին հենց... ընտրողների հաշվին. «Փաստ»

«Լավություններ» ընտրողներին հենց... ընտրողների հաշվին. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրում գործընթացներն աստիճանաբար ավելի են «թաթախվում» նախընտրական տրամադրություններով: Դա զգացվում է ոչ միայն Փաշինյանի կողմից հանրության վրա «խաղաղություն վաճառելու» ինտենսիվությունից, այլև կառավարության զանազան որոշումներից, որոշ օրինագծերի շրջանառումից:

Դրանք լիովին տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ: Ու, որպես կանոն, այսօրինակ որոշումները կամ նախագծերը ավելի շատ պոպուլիստական բաղադրություն ու բովանդակություն ունեն, քան թե կոչված են ռեալ որևէ լուրջ խնդիր լուծելու: «Ձայն շահելու» խնդիր կա: Այն կա միշտ, բայց առկա իրողությունների պայմաններում Փաշինյանին ու նրա թիմին «ձայներ» պետք են ամեն գնով: Հետևաբար, առաջիկայում ավելի շատ են լինելու այդպիսի որոշումներ և օրինագծեր: Փորձագետները մատնանշում են, որ իրական խնդիրներ լուծելու առումով նման որոշումներում արտացոլված մոտեցումները հիմնավորված չեն, մեծ հաշվով նման որոշումներն էլ բովանդակությամբ դատարկ են: Բայց քաղաքական գովազդի, այսպես ասած՝ փիառվելու համար կարող են և բավարար լինել:

Դե, ցանկացած իշխանություն ձգտում է վերարտադրվել, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ առավել ևս, նրանց համար աշխարհում ավելի թանկ բան չկա, քան իշխանությունը: Նորմալ է նաև, որ պիտի «փիառ» անեն: Աննորմալ է այլ բան. այդ ամենը արվում է մնացած բոլորի հաշվին: Այսինքն, արվում է ոչ հենց հարկատուների հաշվին, որոնց վրա փորձ է արվում «ծախել» նշյալ «լավությունները»:

Ու հարցը միայն բյուջեի միջոցները չեն, թեպետ դա էլ է հարց: Այսինքն, մի կողմից՝ շատ ու շատ հարկատուներ և՛ հարկերը վճարեն, և՛ անհամաչափ տուգանքները, և՛ տուժեն, իսկ ՔՊ-ն ու Փաշինյանը բյուջետային միջոցները շռայլեն, որպեսզի... մի քանի ձայն ավելի՞ ստանան: Եվ հետո՝ ինչո՞ւ նախկինում նման որոշումներ չէին կայացվում: Որովհետև դրանք դատարկ, ոչինչ չտվող որոշումներ են, որոնք աշխատում են զուտ նախընտրական փուլում՝ ականջներին «լապշա կախելու» առումով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր