Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

14 սեպ 2025 10:01

Երևանում վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 2 քաղաքացու

Երևանում վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 2 քաղաքացուՍեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Ռուբեն Դ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Դրոյի փողոցում հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերին վիրավորներին տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի քաղաքային գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր