Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդը մոտեցել է միջացառման անցկացման վայրին, նռնակ է նետել ոստիկանների վրա և կրակել ինքնաձիգից
Օկուպացված Ստեփանակերտում տղամարդը նռնակ է նետել ոստիկանի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` նշելով, որ կասկածյալը հայ է, 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտյ Ավանեսյանը:Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ավանեսյանը քաղաքից դուրս գտնվող անտառի թաքստոցից նախապես վերցրել էր Կալաշնիկովի ինքնաձիգ, 4 փամփուշտատուփ, ինչպես նաև նռնակ։
«Դրանից հետո նա փորձել է մոտենալ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի վայրին և ձերբակալվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ձերբակալության ժամանակ Ավանեսյանը 3 նռնակ է նետել ոստիկանների վրա և կրակել ինքնաձիգից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպի արդյունքում վիրավորվել է ոստիկաններից մեկը։ Ավանեսյանը նույնպես վիրավորվել է և ձերբակալվել։
facebook sharing button 614twitter sharing buttonsharethis sharing buttonemail sharing button
