Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

15 սեպ 2025 14:04

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան, հանդիպում կունենա Հռոմի Պապի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան, հանդիպում կունենա Հռոմի Պապի հետՍեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է ուղեկցությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ․ Եսայի աբեղա Գրիգորյանի և Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանի։ 

Վատիկանում Վեհափառ Հայրապետին կմիանան Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր