Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պшտերազմ հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը          Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն, կա վիրшվոր       ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն    

15 սեպ 2025 21:43

Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում, 4 հոգի վիրավորվել է

Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում, 4 հոգի վիրավորվել էԱյսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 3 քաղաքացիները, ովքեր վերանորոգելիս են եղել  «Opel»-ը ենթարկվել են վրաերթի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ավտովթար-վրաերթի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդը և վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, որոնցից մեկի ոտքը կտրվել է, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր