Ռուսաստանը որոշ զինատեսակների արտադրությունն ավելացրել է գրեթե 30 անգամ          Սեպտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել, տուժածներ կան    

20 սեպ 2025 09:50

Վաղարշապատում ընդդիմադիր թեկնածուի ազգականներին ազատում են․ «Հրապարակ»

Վաղարշապատում ընդդիմադիր թեկնածուի ազգականներին ազատում են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․  Ինչքան մոտենում է ՏԻՄ արտահերթ ընտրության օրը, այնքան ագրեսիվ են դառնում ՔՊ-ի քայլերը Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Ամեն գնով հաղթանակ կորզելու համար ՔՊ-ն փորձում է իր ճանապարհից հեռացնել բոլոր նրանց, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում։

«Հրապարակն» արդեն գրել է, որ ՔՊ-ի թեկնածու, Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի ձեռքով աշխատանքից ազատվել է Էջմիածնի 13-րդ մանկապարտեզի տնօրենը` զուտ այն պատճառով, որ «Էջմիածին դաշինք» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի քեռու կինն է։ Մեր տեղեկություններով՝ օրերս էլ պաշտոնանկ է արվել Սեւակ Խաչատրյանի քեռին՝ Մաշտոցի ոստիկանապետը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գնդապետից պահանջել են համոզել զարմիկին, որ ընտրություններում չառաջադրվի։

«Ես ինչպե՞ս կարող եմ նրա որոշման վրա ազդել»,- ասել է ոստիկանապետը, ինչին հաջորդել է պաշտոնանկությունը։ Որդու, եղբոր ու հարսի դեմ սկսված արշավը ծանր է տարել Սեւակ Խաչատրյանի մայրը, որն աշխատում էր Վաղարշապատի համայնքապետարանում։, Ընտանիքին հալածող ղեկավարի հետ իր հետագա աշխատանքը տիկինը համարել է ոչ նպատակահարմար եւ ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։ Լարվածություն է ստեղծվել նաեւ բոլոր այն հաստատություններում, որտեղ հնարավոր այլ թեկնածուների բարեկամներ են աշխատում։ Նրանք ապրում են գործը կորցնելու վախով: Փոխարենը լիակատար ազատություն եւ տոտալ քարոզչական մթնոլորտ է տիրում պրոիշխանական հիմնարկներում, օրինակ` Էջմիածնի 4-րդ դպրոցում, որի տնօրենն Արգիշտի Մեխակյանի զոքանչն է։ Այստեղ բացահայտ քարոզչություն են սկսել տնօրենի ՔՊ-ական փեսայի օգտին՝ չկաշկանդվելով օրենքի պահանջներից, որ կրթօջախները պետք է ապաքաղաքական լինեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 09․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր