Արտակարգ դեպք Արարատում, «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված զամբյուղից 2 աշխատակիցներ վայր են ընկել

Տեղում պարզվել է, որ նշված գործարանից, որը ավելի շատ հայտնի է «կիր»-ի գործարան, «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Կարապետ Մ.-ն և 64-ամյա Արսեն Ա.-ն։
Տեղում պարեկները ու ոստիկանները պարզել են, որ նշված անձինք այդ գործարանում նոր սարքավորումներ տեղադրելու ժամանակ վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղի միջից՝ մոտ 6 մետր բարձրությունից վայր են ընկել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և զամբյուղը, որի միջից ընկել են։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ մյուսինը՝ միջին ծանրության։