Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է          Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ       Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել    

21 սեպ 2025 13:12

Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, կա տուժած

Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, կա տուժածՍեպտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին՝ Այրում քաղաքի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 61-ամյա Արտաշես Կարապետյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, ապա երկաթբետոնե արգելապատնեշներին։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել ապա տեղափոխել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր