Տեսանյութ.Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ          Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար    

22 սեպ 2025 20:04

Արարատում կցորդիչով բեռնատարն անվադողի պայթելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել

Արարատում կցորդիչով բեռնատարն անվադողի պայթելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվելԱյսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Iveco» մակնիշի ցեմենտատար կցորդիչով բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարահի Վեդիի խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի պայթելու հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը, անցել բաժանարար գոտով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում և կողաշրջվել: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջման հետևանքով երթևեկությունը դեպի Երասխ փակ է:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր