Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

24 սեպ 2025 14:05

Ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների

Ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախներիԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի հանրությունը երեկ ցնցվեց Մերձավանի համայնքապետի բարբարոսական սպանության մասին լուրից։ Սա երկրում տիրող ամենաթողության, արդարության և արդարադատության պակասի, մահաբեր բանդաների գործնեության և անպատժելիության վկայությունն է։ Փաստացի՝ երկրի իրավապահ համակարգը զբաղված է այլախոհների դեմ ռեպրեսիաներով, ճնշումներով, փոխանակ կանխի դրանք։ 

Խստորեն դատապարտում եմ Մերձավանի համայնքապետ Վոլորդյա Գրիգորյանի սպանությունը՝ հիշեցնելով, որ դեռևս բացահայտված չէ իմ նկատմամբ 2007 թվականի ապրիլի 2-ին  կազմակերպված մահափորձը, որին  զոհ գնացին իմ 4 ընկերները, ծանր վիրավորվեց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։ Քաղաքական պատվերով այս հանցագործությունը, ցավոք, ծնեց  նորերը։ 
ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, իսկ բարձագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքները՝ պետական քաղաքականության։ 

Իմ ցավակցությունն եմ հայտնում Մերձավանի համայնքապետ Վոլոդյա  Գրիգորյանի հարազատներին և Մերձավանի բնակիչներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր