Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

25 սեպ 2025 18:03

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության Տնօրենների խորհրդի նախագահի նախկին տեղակալը շուրջ 8 տարում ստացել է 400մլն դրամի աշխատավարձ

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության Տնօրենների խորհրդի նախագահի նախկին տեղակալը շուրջ 8 տարում ստացել է 400մլն դրամի աշխատավարձ«ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող՝ Նախագահը) 2017-2024թ.թ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396.198.663,00 (երեք հարյուր իննսունվեց միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ աշխատավարձ՝ գրեթե 400մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)։ Այս մասին գրել է Ռոման Պետրոսյանը.

«Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչեւ 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչեւ 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Եւ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս եւ մյուս նախկին եւ որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենց_ձեւով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր