Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

26 սեպ 2025 11:30

Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 26-ի համար

Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 26-ի համարԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հաջող կդասավորվի, եթե կարողանաք խուսափել շրջապատի հետ տարաձայնություններից: Նույնիսկ մանր վեճերը կարող են սկիզբ դնել լուրջ կոնֆլիկտների: Ձեզ սովորականից ավելի հաճախ են քննադատում: Փորձեք վերաբերվել դրան փիլիսոփայորեն: Ավելի լավ է կենտրոնանալ աշխատանքի վրա: Ոչ մեկից օգնություն կամ աջակցություն մի սպասեք: Մի հետաձգեք բարդ գործերը: Ինչքան շուտ զբաղվեք դրանցով, այնքան ավելի լավ: Երեկոյան ցանկալի է սահմանափակել շփումները: Միայն շատ մոտիկ մարդկանց հետ շփումը օգտակար կլինի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է նոր ծանոթությունների, գործնական շփման և կարևոր հարցերի քննարկումների համար: Դուք լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել: Ձեզ դիմում են մարդիկ, ովքեր կասկածում են իրենց հաջողության հարցում: Նրանց անհրաժեշտ են ձեր խորհուրդներն ու աջակցությունը: Հնարավորություն կունենաք ցույց տալ ձեր առաջատարի որակները, համախմբել համախոհներին: Ձեր գաղափարները,հաստատ, կստանան աջակցություն: Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնություն ցուցաբերելու համար: Կարելի է խոստովանել զգացմունքների մասին կամ խոսել սիրելիի հետ ձեզ համար կարևոր թեմաներից:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին դժվար կլինի պահպանել ինքնատիրապետումը: Դուք զգայուն եք:Դրանից կարող են օգտվել մարդիկ, ովքեր սովոր են շահարկել, պարտադրել իրենց կամքը: Պատրաստ եղեք նրանց վճռական հակահարված տալ: Հնարավոր է, դրա համար պետք է շատ կոշտ քայլեր ձեռնարկեք։ Ավելի ուշ հնարավորություն կունենաք կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Բոլոր ապրումները կմնան անցյալում: Հավանական է հաջողության հասնեք այնտեղ, որտեղ պահանջվում է տրամաբանություն, ողջախոհություն և համառություն:
 
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է շփվելու համար: Օրը խոստանում է ծանոթություն, որ կարող է ստանալ հետաքրքիր շարունակություն: Դուք հմայիչ եք և շատերին դուր եք գալիս: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը կսիրահարվի ձեզ առաջին հայացքից: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Գործերում կարող են առաջանալ դժվարություններ: Դժվար կլինի սկսածը մինչև վերջ հասցնել: Օգնում են ընկերները, հին ծանոթները, այն մարդիկ, ում շատ առումներով կարելի է վստահել: Առավել կարևոր որոշումները պետք է ընդունեք ինքնուրույն:
 
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը անհանգսիտ է։ Հնարավոր են տհաճ, լարված պահերը, տարաձայնությունները և վեճերը: Ավելի լավ է չլուծել կարևոր խնդիրները, հատկապես եթե դրանք կապված են գումարի հետ: Ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ հանգիստ մտածելու, հավաքվելու, անհրաժեշտ ինֆորմացիան վերլուծելու և եզրակացություններ անելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի համար: Դուք կարող եք հաղթահարել օրվա ընթացքում առաջացած խոչընդոտները: Կարելի է խոսել մտերիմների հետ բոլորի համար կարևոր թեմաներից: Կհաջողվի հասնել փոխըմբռնման:
 
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Առավոտը հաջող և արդյունավետ կլինի: Ընդամենը մի քանի ժամում ձեզ կհաջողվի շատ բան անել:Կարելի է վերադառնալ հին ծրագրերին, ավարտին հասցնել այն, ինչ ավելի շուտ եք սկսվել: Չեն բացառվում լավ նորությունները, նվերները և անակնկալները: Ավելի ուշ հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործերում, որոնք ստեղծագործական մոտեցում են պահանջում: Շրջապատին դուր են գալիս ձեր հայացքները: Նրանց միշտ չէ, որ հասկանում են ձեր արարքների դրդապատճառները, բայց վեճերից հաջողվում է խուսափել: Հաճախ ձեր գաղափարները աջակցություն են ստանում:
 
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շատ անհանգիստ ու հագեցած օր է,լի անսպասելի իրադարձություններով: Պետք է փոխել ծրագրերը, հետաձգել որոշ գործեր հանուն ուրիշների ։ Ձանձրույթը նյարդայնացնում է ձեզ, սակայն, չի խանգարում հասնել ձեր առջև դրված նպատակներին: Այնտեղ, որտեղ մյուսները շփոթվում են, դուք սխալներ թույլ չեք տալիս, ընտրում եք միակ ճիշտ ճանապարհը։ Փորձեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Այսօր ցանկացած վեճ շատ էներգիա խլում է: Ապացուցել ձեր իրավացիությունը գործով ավելի հեշտ կլինի, քան բառերով: 
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դուք պետք է շատ ժամանակ ծախսեք ուրիշների խնդիրների լուծման համար: Օրվա առաջին կեսին դժվար կլինի կենտրոնանալ սեփական գործերի վրա: Դա կստիպի նյարդայնանալ: Սակայն ավելի ուշ կհաջողվի զբաղվել ձեզ համար կարևոր հարցերով: Դուք ճիշտ եք գնահատում առաջնահերթությունները և արագ հասնում եք ձեր առջև դրված նպատակներին: Չեն բացառվում հաճելի անակնկալները, հաջող զուգադիպությունները: Հավանական են արդյունավետ գործնական բանակցությունները: Հնարավորություն կունենաք աջակցություն ստնալ կարևոր մարդկանցից: Դուք հմայիչ եք, շատերին դուր եք գալիս և հաճախ օգտվում եք դրանից շատ խնդիրներ լուծելու համար:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Չնայած երբեմն-երբեմն ծագող դժվարություններին, դուք վստահ եք,որ հաջողության կհասնեք բազմաթիվ նախաձեռնություններում: Հնարավորություն ունեք կենտրոնանալ կարևորագույն հարցերի վրա և ժամանակին հասցնել սկսած գործը: Շատ բան կախված է նրանից, թե արդյոք ճիշտ եք գնահատւոմ առաջնահերթությունները: Չեն բացառվում ուղևորությունները: Որոշ Աղեղնավորներ կլինեն այն վայրերում, որոնց մասին շատ հետաքրքիր բաներ են լսել: Օրը խոստանում է ֆինանսական գործերում հաջողություններ: Կարելի է գործարքներ կնքել: Դրանք ձեռնտու կլինեն:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը հաճելի է: Աշխատանքը հեշտ է տրվում, բարդ հարցերի պատասխաններ կգտնեք: Կարող են նոր, անսովոր գաղափարներ ի հայտ գալ: Շուտով ընկերները կօգնեն ձեզ կյանքի կոչել դրանք: Ավելի ուշ, խնդիրներ կառաջանան։ Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ դուք կորցնում եք վստահությունը, սկսում եք նյարդայնանալ, ուստի սխալներ եք թույլ տալիս: Այս պահին ավելի լավ է կարևոր բան չձեռնարկել։ Կարելի է վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին: Հնարավոր է գիտակցեք, որ դրանք իրագործելը այնքան էլ դժվար չէ, որքան թվում է:
 
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Լավ օր է, բայց դուք ռիսկի եք դիմում փչացնել այն մանրուքնեի պատճառով:Հատկապես կարևոր է հանգստություն պահպանել օրվա առաջին կեսին: Ձեզ կարող են հրահրել, հանել հավասարակշռությունից: Այդ ժամանակ ավելի լավ է աշխատանքին վերաբերվող որոշումներ չկայացնել: Հետագայում դրական միտումների ազդեցությունը մեծանալու է։ Հնարավորություն կունենաք հաջողության հասնել կարևոր գործում: Հավանական են դրամական ձեռքբերումները, այդ թվում ՝ անսպասելի աղբյուրից: Որոշ Ջրհոսներ կկնքեն գործարքներ, որոնք հետագայում շահույթ կբերեն:
 
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Առավոտյան հնարավոր են թյուրիմացություններ, տարաձայնություններ մտերիմների հետ: Վտանգ կա, որ ձեզ կշեղեն գործերից: Ավելի լավ է չքննարկել գործնական և ֆինանսական հարցերը, ոչ մեկին խորհուրդներ չտալ, նույնիսկ եթե նրանք համառորեն հարցնում են: Այդ ժամանակահատվածը երկար չի տևի, մի քանի ժամ հետո դրական միտումների ազդեցությունը կգերակշռի: Հնարավորություն կուենանք ավարտել ձեզ և ձեր սիրելիների համար կարևոր գործերը: Ապագայի ծրագրերում որոշակիություն կմտնի, պարզ կդառնա, թե ինչ պետք է անեք, ձեր առջև դրված նպատակներին հասնելու համար: Կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր