Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

28 սեպ 2025 12:18

Միացյալ Նահանգները դավաճանել են դիվանագիտությանը, իսկ Եվրաեռյակը թաղել է այն

Միացյալ Նահանգները դավաճանել են դիվանագիտությանը, իսկ Եվրաեռյակը թաղել է այն«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթիս ժամանակ ես պատմեցի այն մասին, թե ինչպես են Միացյալ Նահանգները դավաճանել դիվանագիտությանը, և ինչպես է Եվրաեռյակը թաղել այն։ Այն ամենը, ինչ ես տեսա Նյու Յորքում, չի վկայում, որ երկխոսության ձախողումը պատահական է տեղի ունեցել։ ԱՄՆ-ի/Ե3-ի կողմից դիվանագիտությունից հրաժարվելը միտումնավոր է և հիմնված է սխալ հաշվարկի վրա, որն է՝ «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է», և որ իրանցի ժողովուրդը կենթարկվի ահաբեկման։

Սխալ ենթադրությունների կրկնությունը չի հանգեցնի առկա անհարկի ճգնաժամի լուծմանը։ Իմ հայտարարության մեջ ես ընդգծեցի, որ Ե3-ը խախտել է ՀԳՀԾ-ով և 2231 բանաձևով ստանձնած իր պարտավորությունները՝ դրանով իսկ զրկվելով պահանջներ ներկայացնելու իրավունքից։ Նրանց դիմումը, այսպես կոչված, snapback մեխանիզմին, ոչ այլ ինչ է, քան գործընթացի կոպիտ չարաշահում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի գործողության ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։ Չեղարկված պատժամիջոցները չեն կարող վերականգնվել, և դա անելու ցանկացած փորձ անվավեր»,-X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

Նշենք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը՝ երկրին մեղադրելով միջուկային ռումբի մշակման դադարեցմանն ուղղված 2015 թվականի համաձայնագրի խախտման մեջ։

Իրանը հերքում է, որ ձգտում է միջուկային զենք ստեղծել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր