Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա          Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում       Տավուշի մարզում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ    

29 սեպ 2025 11:04

Նորապատ-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը կողաշրջվել է

Նորապատ-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը կողաշրջվել էԱյսօր՝ սեպտեբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կեսգիշերին Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Ն.-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորին և վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Դեպքի վայր են ժամանել  ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մեկի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: 
 
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր