Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          Մարտի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն    

29 սեպ 2025 12:51

Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենան

Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենանԵրևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։

Խաչատրյանը նաև նշեց՝  առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։

Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ առաջարկում է հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:

«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասաց Ավինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր