ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

29 սեպ 2025 15:04

Կապարակնքված լցակայանը շարունակում է գործել Վաղարշապատ համայնքի նախկին և ներկա ղեկավարների հովանավորությամբ. «Հետք»

Կապարակնքված լցակայանը շարունակում է գործել Վաղարշապատ համայնքի նախկին և ներկա ղեկավարների հովանավորությամբ. «Հետք»Էջմիածին քաղաքի բնակիչ Ալբերտ Շահինյանը իր տան հարևանությամբ բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան է կառուցել։ Թե երբ է կառուցել՝ հայտնի չէ, որովհետև լցակայան կառուցելու նախագծային փաստաթղթերը պետական համալիր փորձաքննության չի ներկայացրել, Վաղարշապատի համայնքապետարանը նրան լցակայան կառուցելու համար շինթույլտվություն չի տվել։ Այս մասին գրում է Հետքը:

Ըստ պետական ռեգիստրի՝ «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ն 2000թ․ հունիսից բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուր է իրականացնում բենզալցման կայաններում։ Նրա որդին՝ Գարեգին Շահինյանը, Վաղարշապատի համայնքապետարանի հարուցած վարչական վարույթի քննության ժամանակ հայտնել է, որ լցակայանը գործում է 2017թ․-ից։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ի դեմ ներկայացված մի քաղհայցից տեղեկանում ենք, որ լցակայանը 2016թ․-ին գործել է։

Լցակայանը մինչ օրս ինքնակամ շինություն է համարվում և շարունակում է գործել անգամ այն ժամանակ, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պահանջով այն կապարակնքել է այս տարվա մարտ ամսին։ Մինչդեռ  Վաղարշապատի համայնքապետարանը մեզ հավաստիացնում է, որ տնտեսվարողը լցասյունակներն ապամոնտաժել է իրենց պահանջով։

«Տնտեսվարողի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված լցասյունակն ապամոնտաժվել է տնտեսվարողի կողմից։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հողամասը վերադարձվել է համայնքին ասֆալտապատ վիճակում»,- սեպտեմբերի 19-ին, մեր գրությանն ի պատասխան հայտնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։

Վերջինս չի պատասխանել մեր մյուս հարցին՝ ե՞րբ է ապամոնտաժել։

Վաղարշապատի համայնքապետարանին ուղղված հարցման հետ միաժամանակ գրությամբ դիմել էինք ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին։ Խնդրել էինք տեղեկացնել՝ «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ն, արդյոք, վերացրե՞լ է տեսչության արձանագրած խախտումներն ու թերությունները, տեսչությունը որոշում ունի՞ լցակայանի գործունեությունը վերսկսելու մասին։ Մեր գրությանը պատասխանելու համար ՔՏՀԱ տեսչական մարմինը սեպտեմբերի 17–ին  վերահսկողական շրջայց է իրականացրել և կրկին արձանագրել, որ լցակայանը շարունակում են շահագործել առանց թույլտվության։

Տեսչական մարմինը կրկին վարչական վարույթ է հարուցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր