Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է          Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ       Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել    

29 սեպ 2025 20:26

«Մեղրու սար» կոչվող հատվածում ավտոցիստեռնը գլորվել է ձորը, կա զnհ

«Մեղրու սար» կոչվող հատվածում ավտոցիստեռնը գլորվել է ձորը, կա զnհՍեպտեմբերի 29-ին, ժամը 14։15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մետր) հարակից ձորը․ վարորդը մահացել է:  

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր