Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

30 սեպ 2025 22:02

Խոշոր հրդեհ Դալարիկ գյուղում, կրակի դեմ պայքարում են հրշեջներն ու գյուղացիները, սակայն քամին իր սև գործն է անում

Խոշոր հրդեհ Դալարիկ գյուղում, կրակի դեմ պայքարում են հրշեջներն ու գյուղացիները, սակայն քամին իր սև գործն է անումԱյսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում․ ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկի անասնագոմում և բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամանել են Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

Կրակի դեմ հրշեջների հետ պայքարում են նաև գյուղացիները։

Այս պահին կրակը ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, և հրշեջներն ու գյուղացիները պայքարում են կրակի տարածման դեմ։

Կրակի դեմ մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր «սև գործն» է անում։

Համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք անասնագոմում կենդանիներ կան, թե ոչ և աշխատանքներ են տանում նաև անասնագոմի և այրվող անասնակերի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր