Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ և 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Kamaz» մակնիշի աղբատարում։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Ստեփան Սահակյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն մեքենա ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Գրիգոր Բադալյանն ու Հովիկ Մարգարյանը։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հրդեհի պատճառները։