Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          Մարտի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն    

30 սեպ 2025 22:36

4-րդ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

4-րդ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ Շահումյան փողոցի տներից մեկում, ծառից կախված դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է. նշված տան բակում ծառից կախված հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 50-ամյա Կարեն Բ-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր