Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

01 հոկ 2025 12:10

Արդեն մոտ 30 ժամ շարունակվում է Երկրին հարվածած մագնիսական փոթորիկը

Արդեն մոտ 30 ժամ շարունակվում է Երկրին հարվածած մագնիսական փոթորիկը Մոտավորապես 30 ժամ է, ինչ շարունակվում է մագնիսական փոթորիկ, որի ինտենսիվությունը տատանվում է G1 և G2 մակարդակների միջև, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ Արեգակնային աստղագիտության լաբորատորիային և Արեգակնային-Երկրային ֆիզիկայի ինստիտուտին։

Ըստ տեղեկությունների՝ մագնիսական փոթորիկը, որը սկսվել է երեկ՝ սեպտեմբերի 30-ին ժամը 3:00-ի սահմաններում, դեռևս շարունակվում է, արդեն ավելի քան 30 ժամ անընդմեջ։

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում միջմոլորակային միջավայրի պարամետրերը փոխվել են, հիմնականում դեպի վատը։ Երկրի մոտ արեգակնային քամու արագությունը մոտ 400 կմ/վրկ-ից աճել է մինչև մոտ 700 կմ/վրկ։ Պլազմայի ջերմաստիճանը եռապատկվել է՝ 100,000-ից մինչև 300,000 աստիճան, պարզաբանել է լաբորատորիան։

Առաջիկա 24 ժամվա կանխատեսումը մնում է անբարենպաստ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր