Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

06 հոկ 2025 17:08

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը կդադարեցնի լիազորությունները

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը կդադարեցնի լիազորություններըՇենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը:

«Սիրելի՛ շենգավիթցիներ,

ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը:

Մենք միասին անցել ենք բազմաթիվ դժվարությունների միջով, բայց նաև ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ, ի նպաստ մեր համայնքի զարգացմանը։ Ձեր աջակցությունն ու հավատը դարձան այն ուժը, որով հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ ծրագրեր, կյանքի կոչել նոր գաղափարներ։

Յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ջանքերն ու նվիրվածությունը շարունակելու են լինել հետագա հաջողությունների գրավականը։

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ վստահության և աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր վարչական շրջանը շարունակելու է առաջընթացի ճանապարհը՝ առաջնորդվելով միասնական նպատակներով ու արժեքներով։

Թող ձեր ընտանիքներում միշտ լինի սեր, խաղաղություն և բարօրություն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր