Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

07 հոկ 2025 09:50

ՀԷՑ-ը հպատակեցնելու նոր միջոց են կիրառում․ «Հրապարակ»

ՀԷՑ-ը հպատակեցնելու նոր միջոց են կիրառում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, Սամվել Կարապետյանի հաշվին ամսական 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է կառույցը հպատակեցնելու գործը։ Նա աշխատակազմի ղեկավար կազմից տասնյակ անձանց է ազատել, որոնց մեծ մասը դիմել է դատարան, եւ շուտով քննություն կսկսվի:

Ոմանց առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին, որ աշխատանքը չկորցնեն, մեծ թվով ՔՊ համակիրների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ վարողների է ընդունել աշխատանքի:

Հերթը հասել է շարքային աշխատակիցներին, որոնց եւս մինչ ընտրությունները պետք է յուրային դարձնեն: Մեզ ասացին, որ աշխատակազմին զգուշացրել են, որ նրանց հեռախոսազրույցներն ու համակարգչային շփումներն ԱԱԾ-ի «կոնտրոլի» տակ են, եւ իրենք արագ իմանալու են, թե ով է շարունակում կապ պահել նախկին ղեկավարության եւ հատկապես` տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ: Ասել են` իբր «հետո իրարից չնեղանանք»։ Զգուշացրել են, որ կառույցից արտահոսք չլինի, ներքին ինֆորմացիա հանողները կպատժվեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 07. 10․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր