Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

08 հոկ 2025 15:17

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Սպիտակ-Վանաձոր երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Սպիտակ-Վանաձոր երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «ПАЗ» մակնիշի ավտոբուսով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում՝ կամարի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ռիտա Ք.-ին: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է քաղաքացիների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, քաղաքացիներն ահազանգել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ավտոբուսը սպասարկում է Սպիտակ-Վանաձոր երթուղին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր