Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ          Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին       Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում    

09 հոկ 2025 09:25

Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից․ «Հրապարակ»

Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ 2 օր առաջ պարեկները բերման էին ենթարկել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիր կա, եւ չի կարող շահագործվել։

Պարզվեց՝ «խնդիրն» այն է, որ մեքենան զրահապատ է: Բրոնեմեքենաների բրոնյան չեն արձանագրում տեխզննման փաստաթղթում եւ դա հետո խախտում են համարում։ Նույն օրը պարեկները նույն օպերացիան իրականացրել են նաեւ Մասիսի ընդդիմադիր համայնքապետ Դավիթ Համբարձումյանի մեքենայի նկատմամբ, որը նույնպես զրահապատ է։ Չնայած օրենքը չի արգելում բրոնեմեքենա վարելը, սակայն իբրեւ թե մեքենայի շահագործման տեխնիկական խնդիր է, երբ տեխանձնագրում դա ֆիքսված չէ, եւ զրկում են ընդդիմադիր համայնքապետերին պաշտպանված մեքենաներով շրջելու իրավունքից։ Մինչդեռ թվում էր, թե Փարաքարի համայնքապետի սպանությունից հետո իշխանությունը՝ ինքը, պետք է նրանց անվտանգությունն ապահովեր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 09. 10․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր