Կոտայքի մարզում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն, կան վիրшվորներ          Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է» հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին       Իրանը և նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին, դրանք Իսրայելի սադրանքներ են    

09 հոկ 2025 13:03

Խնձորեսկի կամրջի վրա հայտնաբերվել է Գերմանիայի մաhացած քաղաքացի

Խնձորեսկի կամրջի վրա հայտնաբերվել է Գերմանիայի մաhացած քաղաքացիԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, և հայտնել են, որ Խնձորեսկի կամրջի վրա դի կա:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի քաղաքացի, 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր