Վաղարշյան փողոցում բեռնատարը վրшերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս մաhացել է          Վարչապետը տվել է քաղաքական գնահատական. նախարարը՝ Փաշինյանի պատերազմի սպառնալիքների հայտարարության մասին       97 տարեկան հասակում մաhացել է պատրիարք Ֆիլարետը    

11 հոկ 2025 12:09

Նուբարաշենի աղբավայրում առկա է մեծ ծավալի ծխածածկույթ, մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված

Նուբարաշենի աղբավայրում առկա է մեծ ծավալի ծխածածկույթ, մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանվածԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:

Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։ 

Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։

Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ 

Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր