Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա          Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում       Տավուշի մարզում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ    

17 նոյ 2025 12:33

Նուբարաշենի աղբավայրում որևէ խնդիր ուղղակիորեն ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վիճակի վրա

Նուբարաշենի աղբավայրում որևէ խնդիր ուղղակիորեն ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վիճակի վրաԵրևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է Նուբարաշենի աղբավայրում իրականացվող աշխատանքների մասին:

Նուբարաշենի աղբավայրում տեղադրվել են արգելափակոցներ, այժմ մուտքերն ու ելքերը վերահսկվում են, բացառվում է կողմնակի անձանց մուտքը տարածք: Կատարվել են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ: Տեղադրվել է 29 հենասյուն՝ իրենց լուսատուներով, և տարածքը ներկայումս լուսավորված է: Ընթացքի մեջ են տարածքի տեսահսկման աշխատանքները:

«Կարծում եմ, այս հարցին պետք է ավելի շուտ անդրադարձած լինեինք, բայց ավելի լավ է ուշ քան երբեք, իրականում Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցող շարժի վերահսկողությունը մեր ամենօրյա խնդիրներից մեկն է, որովհետև Նուբարաշենի աղբավայրում, որը ավելի քան 70 տարվա պատմություն ունի, որևէ խնդիր ուղղակիորեն ազդեցություն ունի ամբողջ քաղաքի բնապահպանական վիճակի վրա»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր