Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա․ «Ժողովուրդ»          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

14 հոկ 2025 11:47

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվենԹուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

«Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։ Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։ Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Պոլսո Հայոց պատրիարքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր