Վազգեն Միրզախանյանի քույրը մանկապարտեզի աշխատակիցներին ստիպում է մասնակցել Էջմիածին արշավանքին          «Ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» ԲԿ տեղափոխված տղամարդը ժամեր անց մահացել է       Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին    

17 հոկ 2025 09:53

Կերուխումից հետո տղերքը օդ են կրակել ու ձերբակալվել․ «Հրապարակ»

Կերուխումից հետո տղերքը օդ են կրակել ու ձերբակալվել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։

Կրակել են ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի տան մոտ, եւ ձերբակալվածների մեջ էր նաեւ նրա որդին:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել` խուլիգանության հատկանիշներով, 10 անձ ձերբակալվել է։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրը, սակայն, պատմում է, որ տեղի ունեցածը ո՛չ վիճաբանություն է, ո՛չ էլ ծեծկռտուք, պարզապես կերուխումից հետո նախկին պատգամավորի որդին եւ նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով։

Խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել եւ հայտնվել ձերբակալվածների պահման վայրում։

Ձերբակալության ժամկետը կլրանա այսօր:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր