Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

19 հոկ 2025 10:05

Պայթյnւն, փլnւզում Գավառի շենքերից մեկում, կա տուժած, վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne»-ը

Պայթյnւն, փլnւզում Գավառի շենքերից մեկում, կա տուժած, վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne»-ըԱյսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։

Դեպքի վայր են ժամանել Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ պայթյուն, փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի 20-րդ շենքի 14-րդ բնակարանում, որտեղից  «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Գավառի հիվանդանոց է տեղափոխել նույն հասցեի բնակիչ 71-ամյա Ջուլիետա Ղ․-ին։

Ըստ նախնական տեղեկությունների գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել պայթյուն, փլուզումը, ինչի հետևանքով էլ վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր