Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց       Քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը կսկսվի ապրիլի 13-ից և կավարտվի ապրիլի 23-ին    

21 հոկ 2025 18:28

Երևանում ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում

Երևանում ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա քննարկումԱնվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հաղորդագրություն է տարածել.

«Ս.թ. հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։

Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր