Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին          Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը       Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում    

23 հոկ 2025 23:09

Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի․ Արամ Վեհափառ

Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի․ Արամ ՎեհափառՀայաստանի վերանկախացումից ի վեր՝ Հայաստանը դիմագրավող տագնապների և բևեռացումների նկատմամբ՝ ներքին, թե արտաքին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել է հստակ և հետևողական։ Նման հայտարարություն է արել Արամ Ա Վեհափառ Հայրապետը․

«Հետևաբար, Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի։ Անթիլիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը՝ մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի և հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով և իդեալներով»,- ասված է Արամ Վեհափառի՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր