Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

24 հոկ 2025 12:11

Տավուշ գյուղում բախվել են «Mercedes»-ը և «Hyundai» ավտոբուսը, 11 վիրավոր կա

Տավուշ գյուղում բախվել են «Mercedes»-ը և «Hyundai» ավտոբուսը, 11 վիրավոր կաԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը: 
 
Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր