Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

25 հոկ 2025 12:10

Եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով Փաշինյանը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները․ Ռուս ուղղափառ եկեղեցի

Եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով Փաշինյանը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները․ Ռուս ուղղափառ եկեղեցիՀայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով Նիկոլ Փաշինյանը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները, օրենքով եկեղեցին անջատ է պետությունից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը եկեղեցվուն վերաբերվում է մեծ հարգանքով ու Նիկոլ Փաշինյանին չի տվել իր հայեցողությամբ վերափոխելու լիազորություն։

«Աշխարհիկ պետության քաղաքական գործիչն իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և անջատ են պետությունից»,- ընդգծել է Նիկոլայ Բալաշովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր