ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել. «Ժողովուրդ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 6-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մայիսի 6-ին    

26 հոկ 2025 15:15

Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի խաչափայտին նվիրված Խաչի գյուտի օրը

Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի խաչափայտին նվիրված Խաչի գյուտի օրըՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Խաչի գյուտի օրը: Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է:

327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Ս. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր