Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

29 հոկ 2025 11:23

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա կատարելիք այցի ժամանակ կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա կատարելիք այցի ժամանակ կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցումՀռոմի Պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում են Վատիկանից։

Աղոթքը Պապի ծրագրում ներառված է որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական քայլ։

Հռոմի Պապի այցելությունը տեղի կունենա Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում, որի հոբելյանը համարվում է քրիստոնեական համընդհանուր եկեղեցու պատմության առանցքային տարեթվերից մեկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր