«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին, վարորդը ոչ սթափ է եղել          Ժուռնալիստների միության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Պետրոս Ղազարյանի       Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման    

29 հոկ 2025 10:00

«Արթիկ» ՔԿՀ-ի «դեբոշի» պատճառով պետը հրաժեշտ է տվել պաշտոնին․ «Հրապարակ»

«Արթիկ» ՔԿՀ-ի «դեբոշի» պատճառով պետը հրաժեշտ է տվել պաշտոնին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, բառի բուն իմաստով՝ քաոս է։ Օրերս «Արթիկ» ՔԿՀ-ում բունտ էր։ Քրեական ենթամշակույթ կրող 3 դատապարտյալի տեղափոխել էին այլ ՔԿՀ-ներ, որից հետո կալանավորներն անհնազանդության էին դիմել։

ՔԿԾ-ն պարզաբանում տարածեց, որ «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների եւ կահույքի դուրսբերման աշխատանքները ազատազրկվածների մոտ առաջացրել են դժգոհություններ։ Տեղեկացանք, որ պաշտոնանկ է արվել ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Նա 2024 թ. մայիսին էր նշանակվել։ Սակայն Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, կրքերը հանդարտեցնելու համար պաշտոնանկ է արել նրան։ Որոշ տեղեկություններով, նոր պետ է նշանակվելու՝ «Սեւան» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր