Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին          Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ       Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը    

29 հոկ 2025 14:28

Բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով պետք է համապատասխանեն նոր անվտանգության պահանջներին

Բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով պետք է համապատասխանեն նոր անվտանգության պահանջներինՀայաստանում 2026թ հունվարի 1-ից սահմանվում է նոր պահանջ, ըստ որի՝ նախկինում կառուցված և ներկայումս շահագործվող բոլոր բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին:

Այս մասին ԱԺ-ում ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ բենզլացակայնները տեղադրված են Երևանում հենց մայթերի վրա, մոտակա շինությունների համար հնարավոր բոլոր վտանգները կան: 

«Ենթաօրենսդրական նորմատիվ ակտով նախատեսվում է, որ 1 տարվա ընթացքում նախկինում կառուցված և ներկայումս շահագործվող բոլոր բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր